Ֆրանսիայի Սենատը հորդորում է մեղմացնել ՌԴ դեմ պատժամիջոցները

Ֆրանսիայի Սենատը հորդորում է մեղմացնել ՌԴ դեմ պատժամիջոցները

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը բանաձև է ընդունել, որով կոչ է անում կառավարությանը սկսել ՌԴ դեմ գործող պատժամիջոցների աստիճանական մեղմացումը:

Փաստաթղթում ափսոսանք է հայտնվում Ռուսաստանի և ԵՄ միջև հարաբերությունների վատթարացման վերաբերյալ և նշվում է, որ կայուն կապերի վերականգնումը կարևոր է ընդհանուր խնդիրների լուծման համար և ՌԴ հետ ռազմավարական գործընկերության առումով, հայտնում է ՌԲԿ-ն:

Բանաձևում ասվում է, որ ԵՄ պատժամիջոցները ՌԴ դեմ բացասական հետևանքներ ունեցան բոլոր կողմերի համար` ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, ինչպես նաև վատթարացրեցին ՌԴ-ԵՄ հարաբերությունները: Բանաձևի հեղինակները համարում են, որ տնտեսական ոլորտում պատժամիջոցների աստիճանական մեղմացումը և դրանց վերանայումը քաղաքական ոլորտում կնպաստեն առաջընթացին Մինսկի համաձայնությունների կատարման առումով:

Ապրիլի վերջում փաստաթուղթը հավանություն էր ստացել Ազգային ժողովում` Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում:

Դեկտեմբերի վերջում ԵՄ-ն երկարացրեց պատժամիջոցները կես տարով և հունիսի ավարտին Բրյուսլեը պետք է նոր որոշում կայացնի: Ավելի վաղ ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավար Մոգերինին հայտարարեց, որ իր կարծիքով ՌԴ դեմ պատժամիջոցները կերկարացվեն:Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Եվրամիությունը կերկարացնի Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները: «ԵՄ-ն կշարունակի ընթացիկ քաղաքականությունը Ռուսաստանի հարցում, ներառյալ տնտեսական պատժամիջոցները, քանի դեռ մինչև վերջ չեն կատարվել Մինսկի համաձայնագրերը»,-գրել է Տուսկը մայիսի 26-ին Twitter-ի իր միկրոբլոգում:

Արևմուտքը պատժամիջոցների չեղարկումը կապում է Մինսկի պայմանավորվածությունների կատարման հետ` ծանր զինտեխնիկայի նահանջ շփման գծից, գերիների փոխանակում, ընտրություններ աշխարհազորայինների կողմից վերահսկվող տարածքներում ըստ Ուկրաինայի օրենսդրության:

Ընթերցեք նաև. Պեսկով. ՌԴ դեմ պատժամիջոցների երկարացումն օգուտ չի տա համաշխարհային տնտեսությանը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---