Lenovo-ն ծալվող էկրանով պլանշետի և սմարթֆոնի նախատիպեր է ցուցադրել

Lenovo-ն ծալվող էկրանով պլանշետի և սմարթֆոնի նախատիպեր է ցուցադրել

PanARMENIAN.Net - Lenovo ընկերությունը ցուցադրել է ծալվող էկրաններով գաջեթների աշխատող նմուշներ Lenovo Tech World 2016 շնորհանդեսի ժամանակ:

Ինչպես հայտնում է Engadget-ը, ցուցադրվել է ծալվող էկրանով, ձեռնոցի վերացվող սմարթֆոն ու երկու հավասար կեսի ծալվող պլանշետ, որը ծալելուց հետո որպես բջջային հեռախոս է կարելի օգտագործել:

Ցուցադրված մոդելները վաճառքի հանվելիք սմաթֆոնի ու պլանշետի նախատիպեր չեն. Ընկերությունը պարզապես նպատակ է ունեցել ճկուն գաջեթների կիրառման հնարավորությունները ցուցադրել:

Այնուամենայնիվ, նմանատիպ գաջեթները կարող են և դրվել սերիական արտադրության:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ճկվող էկրաններով սմարթֆոններ է պատրաստվում ցուցադրել նաև Samsung-ը: Դրանք հնարավոր է, ներկայացվել 2017 թվականի ընթացքում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---