Զորամասի խոհարարները մեղադրվում են պատերազմի օրերին ճաշարանից պարենամթերք յուրացնելու մեջ

Զորամասի խոհարարները մեղադրվում են պատերազմի օրերին ճաշարանից պարենամթերք յուրացնելու մեջ

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ N զորամասի խոհարարներ Մհեր Զարոյանն ու Օվսաննա Ադամյանը մեղադրվում են քառօրյա մարտական գործողությունների օրերին ճաշարանից պարենամթերք յուրացնելու մեջ: Քրգործերը հարուցել է Սևանի կայազորի զինվորական դատախազությունը:

Դատական տեղեկատվական համակարգի տվյալներով՝ Մհեր Զարոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատանքի մեջ գտնվելով N զորամասում և զբաղոցնոլով խոհարարի պաշտոնը հանցավոր համաձայնության գալով պայմանագրային զինծառայող Օ.Ադամյանի հետ ապրիլի 4-ին յուրացրել է զգալի չափի պարենամթերք

Օվսաննա Ադամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով զորամասի ճաշարանի խոհարարի պաշտոնը հանցավոր համաձայնության գալով Մ.Զարոյանի հետ ապրիլի 4-ին յուրացրել է զգալի չափի պարենամթերք:

Յուրացվել է 14 կգ խոզի միս, 9.2 կգ արևածաղկի ձեթ, 10 կգ վերմիշել, 2 կգ տոմատի մածուկ, 25 հատ ձու:

Գործը քննվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Մեղադրյալներինրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---