Ադրբեջանի ծանրամարտի հավաքականը կարող է զրկվել Ռիո-2016-ին մասնակցելու իրավունքից

Ադրբեջանի ծանրամարտի հավաքականը կարող է զրկվել Ռիո-2016-ին մասնակցելու իրավունքից

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ծանրամարտի հավաքականը պատժվել է խթանիչների օգտագործման համար: Ադրբեջանցի 6 ծանրորդ որակազրկվել է 2015-ի նոյեմբերին ԱՄՆ-ում կայացած աշխարհի առաջնության արդյունքներով:

Էլհան Ալիգուլիզադեն որակազրկվել է 8 տարով նանդրոլոնի օգտագործման համար, Սիլվիա Անգելովան` 8 տարով, Դադաշ Դադաշբեյլին` 4 տարով. Ֆիրիդուն Գուլիևը` 8 տարով, Վալենտին Խրիստովը` 8 տարով, Ինթիգամ Զաիրովը` 8 տարով:

Նշվում է, որ 2015-ի դեկտեմբերին բացահայտվել են «Ա» ստուգման արդյունքները, այժմ հայտնի են դարձել »Բ» ստուգման արդյունքները, որոնք նույնպես դրական են եղել, հայտնում է Panorama.am-ը Haqqin.az-ի վրա հղումով:

Ադրբեջանցի ծանրորդներն արդեն առաջին անգամը չէ, որ զանգվածային որակազրկման են ենթարկվում: Հաշվի առնելով դա` երկրի հավաքականը կարող է ընդհանրապես չմասնակցել Ռիոյում կայանալիք Օլիմպիադային:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բոյանկա Կոստովան և Ինթիգամ Զաիրովը նույնպես չեն հանձնել խթանիչների կիրառման վերստուգման թեստը, որը նրանք հանձնել էին 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ: Դա նշանակում է, որ Ադրբեջանի հավաքականը, հավանաբար, կզրկվի Ռիոյում նաև աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Բոյանկա Կոստովայից, որը կարող է 4 տարով որակազրկվել:

2014-ի մարտին և ապրիլին Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որակազրկեց Ադրբեջանի դրոշի տակ հանդես եկող 18 ծանրորդի: Նրանք բոլորը խթանիչներ էին օգտագործել: Բացի այդ, Ադրբեջանի ֆեդերացիան տուգանվեց կես միլիոն դոլարով:

Ընթերցեք նաև. Ադրբեջանի կունգ ֆուի հավաքականը հեռացվել է Եվրոպայի ֆեդերացիայից

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---