Գյումրիի փողոցներից մեկն առաջարկվում է վերանվանել «Ապրիլյան պատերազմի 7 հերոսի»

Գյումրիի  փողոցներից մեկն առաջարկվում է վերանվանել «Ապրիլյան պատերազմի 7 հերոսի»

PanARMENIAN.Net - Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի փողոցներից մեկը «Ապրիլյան պատերազմի 7 հերոսի» փողոց վերանվանելու հարցը կքննարկվի Գյումրիի ավագանու հունիսի 16-ի նիստում:

Նախագծով առաջարկվում է հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնին՝ իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ կապված փողոցի անվանման, ինչպես նաև անվանատախտակի նախագծման, պատրաստման ևտեղադրման հետ: Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսա-տնտեսագիտական բաժնին՝ ապահովելու անվանատախտակի նախագծման, պատրաստման և տեղադրման համար անհրաժեշտ վճարումը՝ համաձայն ներկայացվող ակտերի:

Հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման ընդունումը նպատակ է հետապնդում հավերժացնել ապրիլյան պատերազմումքաջարի կռված և հերոսաբար զոհված, Գյումրի քաղաքից զորակոչված զինվորների հիշատակը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած մարտերում հայկական կողմն ունեցել է 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---