Պաշտոնյա. Գերմանիայում բնակվող թուրքերի կացության ժամկետը կարող է չերկարաձգվել

Պաշտոնյա.  Գերմանիայում բնակվող  թուրքերի կացության ժամկետը կարող է չերկարաձգվել

PanARMENIAN.Net - Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) ներքին գործերի նախարարության խորհրդական Գյունտեր Քրինգսը հանդես է եկել Բունդեսթագի թուրք պատգամավորների աջակցությամբ, որոնք կողմ էին քվեարկել Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծին:

Այն բանից հետո, երբ Գերմանիայի թուրք պատգամավորները բազմաթիվ սպառնալիքներ ստացան թուրք ազգայնականներից, Քրինգսը նախազգուշացրել է, որ Գերմանիայում բնակվող թուրքերի կացության ժամկետը կարող է չերկարաձգվել, Hurriyet-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Հիշեցնելով ընդունված օրինագծի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արձագանքը՝ գերմանացի պաշտոնյան կոչ է արել, որ թուրքերն նույն կերպ չմտածեն.

«Նման կերպ մտածող և խոսող անձինք ուրեմն չեն ինտեգրվել Գերմանիային և Գերմանիայի օրենքներին: Բնական է, որ այդ իրավիճակը պիտի դիտարկվի կացության թույլտվության հետ կապված որոշումներում»:

Այն բանից հետո, երբ Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծիը ընդունվեց, Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ Գերմանիայի թուրք պատգամավորները ոչ մի կապ չունեն թուրք էթնոսի հետ, նրանք, ըստ Էրդողանի, «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) թևերից մեկն են:

Կարդացեք նաև՝ Աղբյուր. Գերմանական միջին բիզնեսի ներդրումները Թուրքիայում կարող են սառեցվել

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---