ԵՏՄ-ում կարող է ընդհանուր գազային շուկա ստեղծվել

ԵՏՄ-ում կարող է ընդհանուր գազային շուկա ստեղծվել

PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահ Տիգրան Սարգսյանը Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում աշխատանքային հանդիպում է ունեցել «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլերի հետ, հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ԵՏՀ ընդհանուր գազային շուկայի ձևավորման հարցը: Սարգսյանն առաջարկել է պարբերաբար հանդիպումներ անցկացնել «Գազպրոմի» ներկայացուցիչների մասնակցությամբ` առաջ տանելու համար խնդրի լուծումը:

Մայիսի 31-ին Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ԵՏՄ անդամ երկրների նախագահները հավանության են տվել ընդհանուր գազային շուկա ձևավորելու հայեցակարգին:

Ավելի վաղ Տիգրան Սարգսյանն ասել էր, որ ԵՏՄ երկրները բարդ ժամանակներ են ապրում, սակայն միասին շատ ավելի հեշտ կլինի հաղթահարել դժվարությունները: «Նախ, պետք է ընդունենք, որ շատ սեղմ ժամանակում հսկայական աշխատանք է կատարվել միասնական տնտեսական տարածքի ստեղծման ուղղությամբ: Սակայն, անելիքները ևս շատ են»,-ասել է Սարգսյանը:Նա կարևորել է խոչընդոտների վերացումը փոխադարձ առևտրում, ներդրումների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումը, համատեղ նախագծերի իրականացումը:

Ընթերցեք նաև. Տիգրան Սարգսյան. Անհրաժեշտ է ԵՏՄ տնտեսական տարածությունն առավել կանխատեսելի դարձնել

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---