Հայտնի բասկետբոլիստ Բրայանտ Դանստոնը միացել է Հայաստանի հավաքականին

Հայտնի բասկետբոլիստ Բրայանտ Դանստոնը միացել է Հայաստանի   հավաքականին

PanARMENIAN.Net - 30-ամյա ամերիկացի հայտնի բասկետբոլիստ Բրայանտ Դանստոնը ժամանել է Հայաստան և ազգային հավաքականի կազմում կնախապատրաստվի հունիսի 28-ին Մոլդովայում մեկնարկելիք Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Դանստոնը 2014 և 2015-ին ճանաչվել է Եվրոլիգայի լավագույն պաշտպան:

206 սմ հասակ ունեցող խաղացողը կսկսի մասնակցել հավաքականի մարզումներին:

«Ակումբային ելույթների պատճառով Դանտսոնը մեզ չկարողացավ միանալ հավաքի սկզբում, բայց այժմ նա Երևանում է և մեծ ցանկություն ունի հաջող ելույթներ ունենալ Հայաստանի հավաքականում: ՖԻԲԱ-ն թույլատրում է յուրաքանչյուր հավաքականի իր կազմում ունենալ մեկ արտասահմանցի խաղացող և օգտվելով այդ իրավունքից՝ մենք հրավիրել ենք Դանստոնին, ով Հայաստանի վաղեմի բարեկամն է»,- ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը:

Հայաստանի հավաքականը հունիսի 26-ին մեկնելու է Մոլդովա, որտեղ կկայանա Եվրոպայի 2016թ. փոքր երկրների առաջնությունը:

Կարդացեք նաև՝ Սկսնակ ամերիկացի բասկետբոլիստը կմիանա Հայաստանի երիտասարդական հավաքականին

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---