Պատգամավոր. Նախագահների հանդիպումը ժամանակավոր խաղաղության է բերել

Պատգամավոր. Նախագահների հանդիպումը ժամանակավոր խաղաղության է բերել

PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումով ձեռք է բերվել ժամանակավոր խաղաղություն: Այս կարծիքն է հայտնել ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն:

«Հանդիպումը կառուցողական ու օգտակար էր այն առումով, որ հնարավորություն ընձեռնվեց պահպանել հրադադարի ռեժիմը: Հանդիպումից հետո Ֆրանսիայի դեսպ անը հայտարարեց, որ նախագահների հաջորդ հանդիպումը Ֆրանսիան կկազմակերպի: Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը հասկացավ, որ ինքը միակողմանիորեն չի կարող հարձակվել ԼՂՀ ՊԲ-ի վրա ու հասնել հաղթանակի: Ադրբեջանի թիկունքում Թուրքիան է կանգնած ու վերջինիս ռազմական գործողությունների հրահրողը Թուրքիան էր»,-ասել է Մելիքյանը:

ՀՀԿ-ական պատգամավորը հանդիպումն օգտակար է համարում նաև այն առումով, որ նախագահների համատեղ հայտարարության մեջ ներառվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդների թվի ավելացումը, գրում է Haynews.am-ը:

Կարդացեք նաև՝ Շարմազանովը՝ նախագահների հանդիպման մասին. Հարաբերական հանգիստ ապահովելու համար օգտակար էր

Նալբանդյան. Եռակողմ հանդիպումից առաջ զորավարժություններ անցկացնելը կառուցողական չէ

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---