Նալբանդյան. Եռակողմ հանդիպումից առաջ զորավարժություններ անցկացնելը կառուցողական չէ

Նալբանդյան. Եռակողմ հանդիպումից առաջ զորավարժություններ անցկացնելը կառուցողական չէ

PanARMENIAN.Net - Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ամփոփելով Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուասաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն՝ ասել է:

«Ցավոք, կարող ենք ասել, որ Ադրբեջանը մինչ օրս կառուցողական մոտեցում չէր ցուցաբերում ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացույցչի թիմի ընդլայման վերաբերյալ, որովհետև, փաստորեն, իրենք ԵԱՀԿ բյուջետային հանձնաժողովում խոչընդոտել էին, որպեսզի ֆինանսավորում տրամադրվի ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի թիմի ընդլայնման համար: Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի միջև ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը անընդհատ տարբեր հայտարարություններ էր անում, չէի ասի՝ կառուցողական:

Հենց այս օրերին էլ Ադրբեջանը լայնածավալ զինավարժություններ է անցկացնում՝ 25 հազար զինավորների և ծանր զինատեսակների ընդգրկմամբ: Չեմ կարծում, որ սա կառուցողական մոտեցում է այսպիսի հանդիպումներից առաջ», - մեջբերում է Panorama.am-ը:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն:

ԱԳ նախարարը վերահաստատել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձևաչափով բանակցությունները շարունակելու Հայաստանի հանձնառությունը: «Պատահական չէր, որ նախագաների հանդիպման եզրափակիչ մասում եռանախագահները հրավիրվեցին մասնակցելու դրան, և Հայաստանի Հանրապետության նախագահն առանձին հանդիպում ունեցավ` եռանախագահներին ներկայացնելով մեր տպավորություններն այս գագաթնաժողովի արդյունքներից»,-պարզաբանել է Նալբանդյանը:

Մայիսի 16-ին Վիեննայում կայացած ՀՀ ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը համաձայնություն էր ձեռք բերվել քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---