ՀՕՊ համաձայնագրի վավերացման հարցը՝ հունիսի 27-ի ԱԺ արտահերթում![]() 23 հունիսի 2016 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 23-ի Կառավարության նիստում գործադիրի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Սարգսյանը զեկուցել է կառավարության որոշման մասին` հունիսի 27-ին ԱԺ արտահերթ նստաշրջան գումարել: Օրակարգում, բացի ԸՕ փոփոխությունների ամրագրման հարցից, տեղ են գտել նաև միջազգային պայմանագրերի վավերացման հարցեր, որոնցից մեկը ՀՕՊ համաձայնագրի վավերացումն է: «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում: Օրակարգում տեղ է գտել նաև ՀՀ և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրված «Սահմանային անցակետեր և ենթակառուցվածք (Հայաստանի Հանրապետություն. Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի սահմանային անցակետերի արդիականացում)» ֆինանսական պայմանագրի վավերացման հարցը, ինչպես նաև ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2016 թվականի փետրվարի 23-ին ստորագրված՝ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացման հարցը, որով նախատեսվում է զարգացնել Հայաստանի 5 մարզերի զբոսաշրջային ենթակառուցվածքները, հայտնում է Yerkir.am-ը: Կարդացեք նաև՝ Շարմազանով. ՌԴ ՀՕՊ համակարգին միանալու համաձայնագիրը ՀՀ անկախության հաշվին չէ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |