Ադրբեջանցի ծանրորդները զրկվել են Ռիո-2016 մասնակցելու իրավունքից խթանիչների պատճառով![]() 23 հունիսի 2016 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի ծանրորդները զրկվել են Ռիո դը Ժանեյրոյում կայանալիք 2016թ. ամառային օլիմպիադային մասնակցելու 2 արտոնագրից: Համապատասխան որոշումը կայացրել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF): Լիցենզիաների չեղարկման մասին որոշումն ընդունվել է, քանի որ Ադրբեջանի ներկայացուցիչների մոտ բազմիցս են հայտնաբերվել խթանիչների օգտագործման նշաններ Ռիո-2016-ի օլիմպիական որակավորման փուլում, հայտնում է Sputnik-Ադրբեջանը: Օլիմպիադային մասնակցելու իրավունքից զրկվել են մարզիկներ Ինթիգամ Զաիրովը և Եվրոպայի գործող չեմպիոն Բոյանկա Կոստովան: Արդյունքում Ադրբեջանի ծանրամարտի տղամարդկանց հավաքակնն ունի ընդամենը 3 լիցենզիա: Ավելի վաղ 6 ադրբեջանցի ծանրորդ որակազրկվել էր խթանիչներ օգտագործելու պատճառով: Էլհան Ալիգուլուզադեն, Սիլվիա Անգելովան, Ֆիրիդուն Գոլիևը, Վալենտին Խրիստովը, Ինթիգամ Զաիրովը որակազրկվել են 8 տարով, Դադաշ Դադաշբեյլին` 4 տարով: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հունիսի 18-ին հրապարակել է այն մարզիկների անունները, որոնք ժամանակավորապես որակազրկվել են: Ծանրամարտիկներից 7-ի մոտ 2008-ի Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ վերցված արյան մեջ դոպինգ է հայտնաբերվել՝ հավելյան զննման արդյունքում: Այդ մարզիկների թվում է Եվրոպայի կրկնակի չեմպիոն և Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը: Ընթերցեք նաև. Նախարարություն. Խուրշուդյանի որակազրկումը վերջնական չէ, կարող է և չհաստատվել Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |