ՀՀ ԱԳ նախարարը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է ԼՂ կարգավորումը

ՀՀ ԱԳ նախարարը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է ԼՂ կարգավորումը

PanARMENIAN.Net - Հունիսի 27-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին:

Ողջունելով հյուրին` Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ վերջին տարիներին համատեղ ջանքերով երկկողմ հարաբերություններում դրական առաջընթաց է արձանագրվել, ինչը լայն հնարավորություններ է ստեղծում՝ փոխգործակցության առավել ամրապնդման ու ընդլայնման համար: Բրինքը նշել է, որ Միացյալ նահանգները բարձր են գնահատում Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները և շահագրգռված են դրանց հետագա խորացմամբ։ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալն ընդգծեց.

«Մենք կանդրադառնանք հայ-ամերիկյան գործարար և առևտրային կապերի խորացմանը, 2017թ. գարնանը կայանալիք ընտրություններին ընդառաջ իրականացվող ընտրական գործընթացների բարեփոխմանն ուղղված աշխատանքներին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված վերջին զարգացումներին, Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին»:

Հայաստանի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկեցինղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանշուրջ բանակցային գործընթացի վերսկսման նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Այս առումով կարևորվել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։

Նալբանդյանն ու Բրինքը մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-ամերիկյան առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին, մտքեր փոխանակվեցին Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի գործունեության, տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն:

Մայիսի 16-ին Վիեննայում կայացած ՀՀ ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը համաձայնություն էր ձեռք բերվել քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---