Նախագահ. Հռոմի պապի դիրքորոշումը կնպաստի Հայոց ցեղասպանության նոր ճանաչումներին

Նախագահ.  Հռոմի պապի դիրքորոշումը կնպաստի Հայոց ցեղասպանության նոր ճանաչումներին

PanARMENIAN.Net - Հայաստանն ակնկալում է, որ ավելի շատ երկրներ կճանաչեն Հայոց ցեղասպանությունը Հռոմի պապի սկզբունքային դիրքորոշումից ու Բունդեսթագի կողմից արտահայտված տեսակետից հետո: Այս մասին Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հռոմի պապի սկզբունքային դիրքորոշումը և Բունդեսթագի կողմից արտահայտված տեսակետները ճանապարհ կհարթեն այլ ազգերի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Գերմանիան շատ կարևոր և նշանակալից դերակատարություն ունի միջազգային ասպարեզում, և այս որոշումը լավ օրինակ կծառայի այլ ազգերի համար՝ հետևելու և դրանից սովորելու համար»,- ասել է Սարգսյանը:

Նախագահը քննադատել է Եվրամիությանը միանալու ձգտումների առնչությամբ Թուրքիայի դիրքորոշումը՝ ասելով, որ Անկարան փորձում էր օգտագործել բռնակալության քաղաքականությունը միության վրա ճնշում գործադրելու համար:

«Ես չեմ կարծում, որ Թուրքիան այնպիսի խաղացող է, որ կարող է պարտադրել իր տեսակետները կամ ճնշում գործադրել Եվրամիության վրա»,- ասել է նա, գրում է Tert.am-ը:

«Ես անկեղծորեն չեմ տեսնում որևէ հեռանկար, որ թույլ կտա Թուրքիային ճանապարհ հարթել Եվրամիությանը միանալու համար»,- հավելել է նախագահը:

Հունիսի 24-ին Հայաստանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ տեղի ունեցածը կոչել է կանխամտածված ցեղասպանություն։ իր ելույթում Ֆրանցիսկոս պապն ընդգծեց «ցեղասպանություն» բառը, որը նախապես պատրաստված տեքստից դուրս էր մնացել՝ Հայոց ցեղասպանությունը դասելով Հոլոքոստի ու Ստալինիզմի կողքին:

Հայաստան այցի շրջանակում Հռոմի պապը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր այցելելուց հետո այցելել է նաև Ծիծեռնակաբերդի Հիշողությունների պուրակ՝ օրհնել իր անվամբ տնկված եղևնին, որից հետո գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում: «Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա չարությանը բարությամբ հաղթել:

Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և մխիթարություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է», -գրել է Սրբազան քահանայապետը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---