Լրագրող Ռոման Բաբայանը` ՌԴ Պետդումայի պատգամավորության թեկնածու

Լրագրող Ռոման Բաբայանը` ՌԴ Պետդումայի պատգամավորության թեկնածու

PanARMENIAN.Net - Հայտնի ռուսաստանցի լրագրող, «Ձայնի իրավունք» հաղորդման հաղորդավար Ռոման Բաբայանը դարձել է ՌԴ VII գումարման Պետդումայի պատգամավորության թեկանծու: Այդ մասին հայտնի է դարձել հունիսի 27-ին Մոսկվայում անցած «Արդար Ռուսաստան» կուսակցության համագումարում, որտեղ հրապարակվել են պատգամավորության թեկնածուների անունները:

Հայազգի լրագրողի հետ «էսեռների» թեկնածուների ցուցակում ընդգրկվել են նաև քաղաքական խորհրդատու Անատոլի Վասերմանը, ՌԴ ֆուտբոլի նախկին մարզիչ Վալերի Գազաևը, հրապարակախոս Միխայիլ Դելյագինը, ինչպես նաև Աֆղանստանում գերությունից փախած օդաչու Վլադիմիր Շարպատովը:

«Արդար Ռուսաստանի» համադաշնային ցուցակում ընդգրկվել է միայն կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը: ՌԴ Պետդումայի գործող գումարման «էսեռ» պատգամավորներից շատերը նոր ցուցակում չկան, հայտնում է Ռուս-հայկական լրատվական գործակալությունը:

ՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան 2016-ի սեպտեմբերի 18-ին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---