Մերկել. ՌԴ դեմ պատժամիջոցների երկարաձգումն անհրաժեշտ է29 հունիսի 2016 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հանդեպ սահմանափակող միջոցների, որոնց պատճառն Ուկրաինայում ստեղծված իրավիճակն է, կիրառման ժամկետի երկարացումն անհրաժեշտություն է: Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է ՏԱԱՍ-ը: «Եվրամիության և Ռուսաստանի հարաբերությունների վերաբերյալ. մենք` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օրանդը և ես, խոսել ենք Մինսկի պայմանավորվածությունների իրագործման մասին: Մենք գտնում ենք, որ պայմանավորվածությունների իրականացման աստիճանի հետ կապված ՌԴ դեմ պատժամիջոցների երկարաձգումը, ցավոք, անհրաժեշտություն է: Այդպիսով, ոչինչ չի խանգարում սահմանափակող միջոցների երկարացմանը»,-ասել է կանցլերը: Ավելի վաղ ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները մինչև 2017-ի հունվարի վերջը երկարացնելու հարցում: «Մենք կարող ենք հաստատել, որ մշտական ներկայացուցիչների կոմիտեն որոշել է երկարացնել ՌԴ դեմ գործող սահմանափակող միջոցները` հաշվի առնելով ՌԴ ապակայունացնող գործողություններն Ուկրաինայում, և շարունակել Մինսկի պայմանավորվածությունների իրագործման գնահատումը»,-ասել է Եվրամիության ներկայացուցիչը, որը չի ցանկացել հրապարակել անունը: Դիվանագետը նշել է, որ սահմանափակումների երկարաձգման որոշումը դեռ պետք է հաստատի ԵՄ Սենատը, սակայն կոնկրետ ժամկետ չի նշել: Արևմտյան ԶԼՄ-ները հայտնել են, որ պատժամիջոցների մեղմացման կամ չեղարկման օգտին հանդես է եկել ԵՄ 5 երկիր` Հունգարիան, Կիպրոսը, Հունաստանը, Իտալիան և Սլովակիան: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |