Yandex.Taxi-ն Երևանում գործարկման օրը հայկական AppStore-ի ամենապահանջված հավելվածն էր

Yandex.Taxi-ն Երևանում գործարկման օրը հայկական AppStore-ի ամենապահանջված հավելվածն էր

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ից Երևանում մեկնարկած տաքսի պատվիրելու առցանց Yandex.Taxi ծառայությունն ամենապահանջվածն է եղել AppStore-ում գործարկման օրը:

Ինչպես վկայում են AppAnnie տվյալները, Yandex.Taxi-ն գործարկման առաջին օրն առաջ է անցել այնպիսի հայտնի հավելվածներից, ինչպիսիք են Prisma-ն, Facebookը, Instagram-ը և Viber-ը: ggTaxi-ն հուլիսի 1-ի տվյալներով 13-րդն է: Պետք է, սակայն, հաշվի առնել այն փաստը, որ gg-ն վաղուց է գործում շուկայում և հասցրել է մեծաթիվ հաճախորդներ ձեռք բերել:

Android-սարքերի մասով արդյունքներն առավել համեստ են` Yandex.Taxi-ն հուլիսի 1-ի տվյալներով 98-րդն է ներբեռնումների քանակով, իսկ ggTaxi-ն` 24-րդը:

Ծառայությանը միացել է 250 մեքենա Երևանի 11 տաքսի ծառայությունից: Շտապ կանչերը տրվում են այն վարորդներին, որոնք մոտ են հաճախորդին, ուստի մեքենան արագ է հասնում: Առաջիկայում օգտատերերին խոստանում են բանկային քարտով վճարելու հնարավորություն:

Հունիսի կեսին Yandex.Taxi-ի հայտարարությունը հայկական շուկա դուրս գալու մասին դժգոհության ալիք բարձրացրեց ինչպես մյուս ծառայությունների, այնպես էլ տաքսու վարորդների շրջանում: Վերջիններս նույնիսկ բողոքի ակցիաներ կազմակերպեցին` նշելով, որ այդ ծառայությունների ներմուծումը շուկայում անհավասար պայմաններ է ստեծղում արտոնագրման և հարկադրման առումով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն իր հերթին հայտարարեց, որ նման ծառայություններն աշխատելու են պայմանագրային հիմքով միայն լիցենզավորում ունեցող տաքսու վարորդների հետ:

Yandex.Taxi ծառայությունը գործարկվել է 2011-ին: Երևանից բացի, այն գործում է ՌԴ 20 քաղաքում և Մինսկում: Նպատակ կա նման ծառայություններ գործարկել նաև Վրաստանում, Ղազախստանում և այլ երկրներում: Ընդհանուր առմամբ Yandex.Taxi-ին միացել է ավելի քան 70.000 ավտոմեքենա մոտ 500 կարգավարական կետից ու տաքսու ծառայությունից:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---