Նալբանդյանը՝ Ասլովին. Արժևորում ենք Տաջիկստանի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի շուրջ

Նալբանդյանը՝ Ասլովին. Արժևորում ենք Տաջիկստանի  հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի շուրջ

PanARMENIAN.Net - Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Ասլովին հուլիսի 2-ին Երևանում ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Իմ գործընկերոջ հետ հանգամանալից քննարկեցինք Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի՝ Հայաստան նախատեսվող այցելության նախապատրաստական աշխատանքները, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-տաջիկական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր. մասնավորապես, մտքեր փոխանակեցինք քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում համագործակցությունը զարգացնելու և փոխշահավետ ծրագրերի իրագործման հնարավորությունների շուրջ:

Կարևոր էր այսօր ստորագրված երկու երկրի արտգործնախարարությունների միջև 2016-2018թթ. խորհրդատվությունների անցկացման ծրագիրը: 2004թ.-ից գործում է հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողովը, որի գործունեության ակտիվացման հարցերը ևս մեր հանդիպման օրակարգում էին։ Ակնկալում ենք մոտ ապագայում անցկացնել հանձնաժողովի հերթական նիստը։

Ասլովի հետ մտքեր փոխանակեցինք մեր երկրների միջև առևտրատնտեսական փոխգործակցության խթանման ուղիների շուրջ», - ասել է Նալբանդյանը։

Նրա խոսքով, Տաջիկստանի արտգործնախարարին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերսկսման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման նպատակով ձեռնարկվող քայլերը։

Նալբանդյանը շեշտել է, որ արժևորում ենք Տաջիկստանի հավասարակշռված դիրքորոշումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կապակցությամբ, և Մինսկի խմբի համանախագահների ջանքերին սատարումը։

Հուլիսի 2-ին ընդունել է Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին ընդունել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը հույս է հայտնել, որ արտգործնախարարի այցը նոր խթան կհաղորդի Հայաստանի և Տաջիկստանի միջև հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը, կնպաստի բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացմանը և տարբեր ոլորտներում համագործակցության մեծ ներուժի լիարժեք օգտագործմանը՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների և ժողովուրդների:

Սարգսյանը Հայաստանի անունից պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել երկկողմ շփումներն ու փոխգործակցությունը, ընդգծելով, որ բարեկամ Հայաստանի և Տաջիկստանի հարաբերություններն ավելի խորացնելու համար որևէ խոչընդոտ գոյություն չունի, երկու երկրները արդյունավետորեն համագործակցում են ՀԱՊԿ-ի շրջանակներում և միջազգային տարբեր հարթակներում:

Նախարար Ասլովը ևս ընդգծել է, որ միջազգային և տարածաշրջանային կարևորագույն հարցերում երկու երկրների դիրքորոշումները հաճախ շատ մոտ են: Երկկողմ հարաբերությունների զարգացման համար նախարարը մեծ դեր է վերապահել հայ-տաջիկական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովին, որի աշխատանքը, նրա համոզմամբ, անհրաժեշտ է ակտիվացնել:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ, անդրադարձել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: ՀՀ նախագահը Տաջիկստանի արտգործնախարարին հանգամանորեն ներկայացրել է բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Ասլովը գտնվում է Հայաստանում հուլիսի 2-3-ը՝ Հայաստանի արտգործնախարարի հրավերով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---