Վարչապետը հանձնարարել է վերլուծել և քննարկել Հարկային նոր օրենսգրքի խնդիրները

Վարչապետը հանձնարարել է վերլուծել և քննարկել Հարկային նոր օրենսգրքի խնդիրները

PanARMENIAN.Net - Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդակցություն:

Աբրահամյանը նշել է, որ Հարկային նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ տարբեր հարթակներում և տարբեր ձևաչափերով տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ, որոնք կրում են շարունակական բնույթ: Վարչապետը մասնավորապես, անդրադարձել է խորհրդարանում օրենսգրքի նախագծի շուրջ ակտիվ քննարկումներին, նշելով, որ բարձրաձայնված բոլոր առաջարկություններն ու խնդիրները պետք է մանրամասն վերլուծվեն և դառնան քննարկման առարկա:

Այնուհետև անդրադարձ է կատարվել նախագծով առաջարկվող փոփոխություններին վերաբերող մի շարք դրույթների, ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ, տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն:

Հարկային նոր օրենսգրքով առաջարկվում է մինչև 120.000 դրամ աշխատավարձի դեպքում իջեցնել եկամտահարկի դրույքաչափը 1.4%-ով` սահմանելով 23%: 120.001-ից՝ 1.000.000 դրամ ստացողների հարկային բեռը կավելանա. սահմանվում է 27.600 դրամ՝ գումարած 120.000 դրամը գերազանցող գումարի 28%-ը: և 1.000.000-ից ավելի աշխատավարձ ստացողները կվճարեն 274.000 դրամ՝ գումարած 1.000.000 դրամը գերազանցող գումարի 33%-ը (ներկայիս 36%-ի փոխարեն):

Կարդացեք նաև՝ Հարկել չի կարելի խնայել.Ինչով է սպառնում բիզնեսին հարկային նոր օրենսգիրքը

Վաստակիր ինչպես հայ, հարկվիր ինչպես գերմանացի. Միջին խավը կհարկվի ինչպես բարեկեցիկ Եվրոպայում

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---