Իրանում ձերբակալված ԻՊ գրոհայինները պատմել են Թեհրանում ծրագրված ահաբեկչությունների մասին

Իրանում ձերբակալված ԻՊ գրոհայինները պատմել են Թեհրանում ծրագրված ահաբեկչությունների մասին

PanARMENIAN.Net - Իրանում ձերբակալված «Իսլամական պետություն» խմբավորման անդամները հարցաքննությունների ժամանակ խոստովանել են և պատմել Թեհրանում իրենց կողմից ծրագրված ահաբեկչական գործողությունների մասին:

Իրան ներթափանցելուց առաջ ահաբեկիչները €600.000 են ստացել երկրում մի քանի պայթյուն կազմակերպելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը «Թասնիմ» գործակալության վրա հղումով: Նրանց հանձնարարվել էր այդ գումարով Թեհրան քաղաքի և գավառի համարներով ավտոմեքենաներ գնել, պատրաստել դրանք պայթյունի և թողնել ցանկացած մարդաշատ վայրում: Պայթյուններից մեկը նախատեսվում էր իրականացնել Ուսանողության պուրակի մոտ, որը Թեհրանի կենտրոնում է գտնվում և միշտ մարդաշատ է:

Ըստ գործակալության, Իրանի հեռուստատեությունը ֆիլմ կցուցադրի, որտեղ ահաբեկիչները խոստովանական ցուցմունքներ են տալիս: Կցուցադրվեն Իրանի տեղեկատվության նախարարության նյութերը, այդ թվում Թեհրանի քարտեզը, որտեղ նշված են նախատեսված պայթյունների վայրերը:

Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին ադրբեջանական անջատողական խմբավորման 6 անդամի ձերբակալության մասին երկրի հյուսիս-արևմուտքում` լրտեսության մեղադրանքով: Ըստ աղբյուրների, կասկածյալները «գաղտնի ռազմական ու տնտեսական փաստաթղթեր էին հավաքում ու փոխանցում թշնամիներին»: Հայտնի է նաև, որ նրանք անջատողական Gamo խմբավորման անդամ են Իրանի Արևելյան Ատրպատական գավառում: Պարբերականը չի հստակեցնում, թե ինչպես են կասկածյալները գաղտնի տեղեկություններ ստացել:

Ընթերցեք նաև.Իրանում ադրբեջանցի անջատողականներ են ձերբակալվել լրտեսության մեղադրանքով

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---