Թուրքիան հերքել է ՌԴ-ին «Ինջիրլիք» ավիաբազան տրամադրելու հնարավորությունը 4 հուլիսի 2016 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում, սակայն «Ինջիրլիք» ավիաբազայի օգտագործման մասին խոսք չկա: Ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ավիաբազայում կարող են ռուսական ինքնաթիռներ հայտնվել: Կրեմլում, մեկնաբանելով թուրք լրագրողների հաղորդագրությունները, նշել են, որ Մոսկվան ու Անկարան չեն քննարկել «Ինջիրլիք» ավիաբազայի օգտագործման հարցը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ այդ նախաձեռնությունը վերլուծություն է պահանջում և քաղաքական, և ռազմական իմաստով, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Ինջիրլիք» ավիաբազան գտնվում է Թուրքիայի հարավում, որի գործունեությունը կանոնակարգվում է Ռազմական և տնտեսական համագործակցության մասին պայմանագրով, որը ստորագրել են Անկարան ու Վաշինգտոնը: Ռազմակայանի օգտագործման թույլտվությունը տալիս են Թուրքիայի իշխանությունները: Այժմ այստեղ տեղակայված են միջազգային կոալիցիայի մի շարք երկրների` ԱՄՆ, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Քաթարի և Սաուդյան Արաբիայի ինքնաթիռները: Ռուսաստանի ՕՏՈւ, որոնք նաև ռմբակոծում են ահաբեկիչների դիրքերը, տեղակայված են սիրիական Հմեյմիմ ավիաբազայում: Թուրքիան ներողություն է խնդրել Ռուսաստանից խոցված ռմբակոծիչի համար, Մոսկվան միջոցներ է ձեռնարկում վերականգնելու համար երկկողմ համագործակցությունը երկրների միջև: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն ու Թուրքիան կվերսկսեն գործակցությունը սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ուղիների հարցում: Հունիսի 29-ին տեղի է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի և Թուրքիայի նախագահ էրդողանի հեռախոսազրույցը: Թուրքիան հավստիացրել է, որ ամեն ինչ կանի ապահովելու համար ռուսաստանցիների անվտանգությունն իր տարածքում: Հուլիսի 1-ին Սոչիում տեղի է ունեցել ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի առաջին հանդիպումը թուրքերի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումից և հարաբերությունների վատթարացումից հետո: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |