Երևանի կրկեսի դպրոց-ստուդիան ընդունելություն է անցկացնում՝ միջազգային մրցույթներին մասնակցելու համար

Երևանի կրկեսի դպրոց-ստուդիան ընդունելություն է անցկացնում՝ միջազգային մրցույթներին մասնակցելու համար

PanARMENIAN.Net - Միջազգային հեղինակավոր կրկեսային մրցույթների՝ Հայաստանի կողմից մասնակիցների սուր պակաս է զգացվում: Այս մասին է հայտարարել է Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը՝ հավելելով, որ մշակութային այդ հաստատության շենքը կբացվի 2016-ին:

Պետրոսյանի խոսքերով՝ «Տաշիր գրուպ» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել հոգալու միջազգային կրկեսային հեղինակավոր մրցույթների՝ մեր երկրի կողմից մասնակիցների ծախսերը:

«Տվե՛ք ինձ լավ դերասան, և ես նրան կուղարկեմ Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ամերիկա: Մրցույթների մասնակցության համար ծաղրածուների, ակրոբատների, մարմնամարզիկների մեծ պահանջ կա»,- նշել է Պետրոսյանը՝ հրավիրելով բոլոր ցանկացողներին մասնակցել Լ.Ենգիբարյանի անվան դպրոց-ստուդիայի ընդունելությանը:

Կրկեսի նոր շենքի կառուցման պատճառով պարապմունքները ժամանակավորապես տեղի կունենան Ագաթանգեղոս 5 հասցեում: Ուսուցումն անվճար է: Դպրոց-ստուդիայի հեռախոսահամարներն են՝ 094 42 10 33, 091 20 95 55:

Երևանի պետական կրկեսը, որը կառուցվել էր խորհրդային տարիներին, 2012-ին հիմնիվեր քանդվեց: «Տաշիր գրուպ» ընկերությունն իրականացնում է $6 մլն արժողությամբ ներդրումային ծրագիր, որով նախատեսվում է կառուցել լրիվ նոր կրկես` եվրոպական չափանիշներին համապատասխան: Հնից 12 մետրով ավելի բարձր կառուցվելիք և 10 մետրով ավելի խորը փորված նոր կրկեսում կլինեն հյուրանոցային համարներ, չեն բացառվում նաև զվարճանքի տարբեր կենտրոնները, սննդի օբյեկտը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---