ՀՀ ՍԱՊԾ-ն՝ Kinder շոկոլադում քաղցկեղածին նյութերի առկայության մասին. Չի հաստատվել, հետևելու ենք

ՀՀ ՍԱՊԾ-ն՝  Kinder շոկոլադում քաղցկեղածին նյութերի առկայության մասին. Չի հաստատվել, հետևելու ենք

PanARMENIAN.Net - Հուլիսի 6-ին տեղական և արտասահմանյան լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ գերմանական Foodwatch սպառողների իրավունքների պաշտպանության մասնագետները Kinder շոկոլադում քաղցկեղածին նյութեր են հայտնաբերել:

Այս հարցով ՀՀ ԳՆ սննդի անվտանգության պետական տեսչության մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը հայտնում է, որ չնայած այն համգամանքին, որ շոկոլադե սալիկներում հնարավոր քաղցկեղածին նյութերի մասին հաղորդագրություն չկա Սննդամթերքի և կերերի արագ արձագանքման միջազգային համակարգում՝ RASFF-ում, ինչպես նաև փաստը առայժմ չի հաստատվել որևիցե երկրի լիազոր մարմնի կողմից, այդուհանդերձ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հետևելու է հետագա զարգացումներին և անհրաժեշտության դեպքում կիրականացնի համապատասխան գործողություններ՝ իրազեկելով այդ մասին հանրությանը:

Foodwatch սպառողների իրավունքների պաշտպանության փորձագետները քաղցկեղածին տարրեր են հայտնաբերել Kinder շոկոլադում: Ինչպես հայտնում է The Independent-ը, շոկոլադի արտադրողի ապրանքներում հայտնաբերվել են այսպես կոչված հանքային արոմատիկ յուղեր (MOAH), որոնք առաջանում են նավթավերամշակման ժամանակ։ Նման յուղերի վտանգավոր քանակ է հայտնաբերվել փորձաքննության ենթարկված արտադրանքի (չիպսերից մինչև շոկոլադե սալիկներ) 20 նմուշից 3-ում (շոկոլադե սալիկներից 3-ում):

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---