Շարմազանով. Պետք է ԼՂ հակամարտության ոչ թե հետևանքները վերացնել, այլ՝ պատճառները![]() 11 հուլիսի 2016 - 14:05 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տվեց մի շարք հստակ ուղերձներ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, հայտնում է aysor.am-ը: «Մենք բացառապես խաղաղության կողմնակից ենք ու՝ երկարաժամկետ խաղաղության: Հայաստանն ու Ղարաբաղը ԼՂ հակամարտության խաղաղ լուծման կողմնակից են, մենք մեր հասարակությանը պետք է նախապատրաստենք ոչ թե պատերազմի, այլ՝ խաղաղության: Երկրորդ՝ չնայած Ալիևի ու ադրբեջանական մամուլի հայտարարություններին՝ ՀՀ նախագահը հստակ նշեց, որ ՆԱՏՕ-ն չէ այն հարթակը, որտեղ պետք է քննարկվի Ղարաբաղի հարցը, ուստի Ադրբեջանի ցանկացած փորձ՝ խնդիրը տեղափոխել այլ հարթակներ, ընդունելի չէ ու հակասում է Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարություններին»,- ասել է Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ ՀՀ նախագահի երրոդ ուղերձում հստակ ասվում է՝ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություննները պետք է իրագործվեն: «Ադրբեջանի կողմից պետք է ի կատար ածվեն հետաքննության մեխանիզմների ներդրման ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի իրավունքների ընդլայնումը»,-նշել Է. Շարմազանովը: Ազգային ժողովի փոխնախագահը շեշտել է՝ Հայաստանի Հանրապետության առաջնորդը ուղիղ նշել է, որ մեզ ձեռնտու չէ ստատուս քվոն: «Արցախի ժողովուրդն ինքը պետք է լինի իր ճակատագրի դարբինը: Դրա հիմնական խոչընդոտն Ադրբեջանն է, որը մերժում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Մենք գտնում ենք, որ ստատուս քվոն պետք է փոխվի, բայց դրա համար պետք է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Պետք է այս կոնֆլիկտի ոչ թե հետևանքները վերացնել, այլ՝ պատճառները»,-ասել է Էդուարդ Շարմազանովը: Ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Այս մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով Վարշավայում` Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվել է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |