Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակն էթնիկ զտում է անվանել հայերի ցեղասպանությունը

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակն էթնիկ զտում է անվանել հայերի ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Երևանում գտնվող Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, Վրաստանի խորհրդարանի և ՀՀ ԱԺ-ի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Մանանա Կոբախիձեի գլխավորած պատվիրակության անդամները հուլիսի 11-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ ԱԺ-ի և Վրաստանի խորհրդարանի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ եղել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։

Վրաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավարն ու անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին, ծաղիկներ դրել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը։

Մանանա Կոբախիձեն նշել է, որ վրաց ժողովուրդը դատապարտում է Թուրքիայում հայ ժողովրդի նկատմամբ կատարված էթնիկական զտումը և հավելել՝ «Մենք այսօր մեր հարգաքի տուրքն ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին»։

ՀՀ ԱԺ փոխնախագահ Նաղդալյանը, կարևորելով հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակով ընթացող զարգացումը, վստահություն է հայտնել, որ Վրաստանի խորհրդարանական պատվիրակության հետ քննարկումների արդյունքում դրական լուծում կստանան ծրագրով նախատեսված հարցերն ու խնդիրները։

Վրաստանը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: 2015-ի ապրիլի 15-ին Վրաստանի խորհրդարանում Ախալքալաքից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Սամվել Պետրոսյանը հանդես է եկել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման կոչով: Մի շարք պատգամավորների միջև ծավալված բանավեճից հետո խորհրդարանի խոսնակը նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Վրաստանի խորհրդարանում չեն պատրաստվում քննարկել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---