Իրավապաշտպան. Հայրապետյանին ազատելու կոչով ցույցերը կշարունակվեն11 հուլիսի 2016 - 16:33 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում բնակվող հայ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի գործով նախաքննությունն ու դատավարությունն անցել է բացահայտ խախտումներով: Այս մասին ասել է իրավապաշտպան Հայկազ Մակարյանը: Մոսկվայի քաղաքային դատարանը հունիսի 28-ին հաստատել է հայտնի գործարար և բարերար, «Սոբեսեդնիկ» հրատարակչատան տնօրեն Լևոն Հայրապետյանի դատավճիռը: Հայրապետյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման` ցմահ ազատազրկման դատապարտված նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700.000 դոլար շորթելու մեղադրանքով: «Հայրապետյանն ունի մի շարք հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, սիրտ-անոթային հիվանդություն, և այդ վիճակով նրան պահել անազատության մեջ՝ մարդու իրավունքների կոպիտ խախտում է: Նա մեղադրվել է շորթման, յուրացման ու խարդախության համար, սակայն առաջին երկուսը հանվել են: Այդ փաստը և նրա ներկայիս վիճակը լիովին մտնում է տնային կալանքի ու պայմանական ազատության մեջ, սակայն դա ապահովելու համար որևէ քայլ չի արվում», - նկատել է Մակարյանը: Մակարյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեն. «Ամեն պատեհ-անպատեհ բան մտնում է ԱԺ օրակարգ, մի՞թե Լևոն Հայրապետյանն արժանի չէ, որ պետական մակարդակով նիստ հրավիրվի, քննարկվի Հայրապետյանի խնդիրը», - նշել է նա, գրում է Aysor.am-ը: Իրավապաշտպանը նշել է, որ եթե այսպես շարունակվի, ապա իրենք պատրաստ են անգամ նստացույց անել ՌԴ դեսպանատան շենքի առջև, որպեսզի Հայրապետյանի գործը արդար քննվի: «Ցույցերը շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև որ «Զվարթնոց» օդանավակայանում բոլորս կդիմավորենք Լևոն Հայրապետյանին», - տասել է Մակարյանը: 2016-ի ապրիլին ԼՂՀ դրոշներով և «Ազատություն Լևոն Հայրապետյանին» գրությամբ ցուցապաստառներով Երևանում երթ է անցկացվել՝ ի պաշտպանություն հայազգի բարերար Լևոն Հայրապետյանի:Նախարարության դիմաց «Ազատություն», «Ազատեք մեր բարերարին» կոչերով նրանք պահանջել են վերջ տալ անգործությանը՝ «Ազատություն Լևոն Հայրապետյանին» պահանջով նամակ հանձնելով արտգործնախարարությանը: Երթի մասնակիցները Հանրապետության հրապարակից քայլել են դեպի ՀՀ արտաքին գործերի նախարարության, ապա՝ Հայաստանում ՌԴ դեսպանատան շենք՝ պահանջելով փոխել գործարար Հայրապետյանի խափանման միջոցը: Ցույցի մասնակիցներն արտաքին գերատեսչությունից պահանջել են անհապաղ կապ հաստատել ՌԴ գործընկերների հետ և փորձել հասնել Հայրապետյանի ազատ արձակմանը: «Ազատություն Լևոն Հայրապետյանին» պահանջով երթի մասնակիցները նամակ են հանձնել նաև ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն, որով կրկին պահանջել են փոխել հայ գործարար Հայրապետյանի խափանման միջոցը և ազատ արձակել նրան: Նամակը հանձնելուց հետո կազմակերպիչներից Սմբատ Ռոստոմյանը նշել է, որ նման բողոքի ակցիաները շարունակական են լինելու և ամեն ինչ անելու են, որպեսզի հասնեն գործարարի խափանման միջոցը փոխելուն: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |