Օլիմպիադային ՀՀ-ն 33 մարզիկ կներկայացնի՝ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ

Օլիմպիադային ՀՀ-ն 33 մարզիկ կներկայացնի՝  անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ

PanARMENIAN.Net - Լողորդներ Վահան Մխիթարյանը և Մոնիկա Վասիլյանը համալրել են Հայաստանի օլիմպիական հավաքականը: Նրանք Ռիոյի Օլիմպիական խաղերին կմասնակցեն «Սպիտակ քարտ»-ով:

Այսպիսով, անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ամառային Օլիմպիական խաղերին մեր երկիրը կներկայացնի 33 մարզիկ, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Ռիոյի Օլիմպիական խաղերը 31-րդն են: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը` աշխարհի 205 երկրից մոտ 10.500 մարզիկ կմրցի մեդալների 306 հավաքածուի համար: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջանի՝ Կոբակաբանայի, Մարականայի, Դեոդորոյի և Բարայի 33 մարզակառույցներում:

Կարդացեք նաև՝ Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիադային ՀՀ-ից 5 բռնցքամարտիկ կմասնակցի

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---