Սվիտալսկի. ՀՀ-ն ներառված է ԵՄ հետ վիզաների ազատականացման ծրագրում

Սվիտալսկի. ՀՀ-ն ներառված է ԵՄ հետ վիզաների ազատականացման ծրագրում

PanARMENIAN.Net - Հայաստանը Եվրամիության հետ վիզաների ազատականացման ծրագրի օրակարգում է: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությամբ հրավիրված «Քաղաքացիական հասարակության դիտարկումները ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ» հանրային քննարկման ժամանակ, հայտնում է Tert.am-ը:

«Խոսվում է արևելյան գործընկերության հաջորդ գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքների մասին, որտեղ դրվելու է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի սկիզբը, որը մենք պետք է իրագործենք մինչև հաջորդ գագաթնաժողովը: Հայաստանը մոռացված չէ, դուք օրակարգում եք»,- հայտնել է Սվիտալսկին:

Հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն իր հերթին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությամբ հրավիրված «Քաղաքացիական հասարակության դիտարկումները ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ» հանրային քննարկման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստան-Եվրամիություն շրջանակային համագործակցության փաստաթղթի շուրջ բանակցություններն ինտենսիվ են ընթանում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---