ՄԻՊ ներկայացուցիչներն այցելում են բերման ենթարկվածներին

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելում են բերման ենթարկվածներին

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է մի շարք հաղորդումներ՝ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների բերման ենթարկելու մասին։

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Օպերայի հարակից տարածքից քաղաքացիների են բերման ենթարկվել: Նրանց թվում է նաև ակտիվիստ Վարդգես Գասպարին: Ազատության հրապարակում քաղաքացիներ են հավաքված: Մինչև այդ Facebook սոցցանցում կոչ էր արվում ժամը 12:00-ին հավաքվել Օպերայի բակում՝ հետագա անելիքները հասկանալու համար:

ՄԻՊ-ն այս առնչությամբ տեղեկացնում է, որ Պաշտպանի աշխատակազմն ուշադրությամբ հետևում է ԶԼՄ-ների հրապարակումներին:

«Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից արագ արձագանքման շրջանակներում նախաձեռնվել են այցեր Ոստիկանության համապատասխան բաժիններ, ուր, առկա տեղեկատվությամբ, գտնվում են բերման ենթարկվածները», ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ։

Հուլիսի 17-ի առավոտյան "Սասնա ծռեր" նախաձեռնության մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:

Մեկ ոստիկան զոհվել է, ևս եկուսը՝ վիրավորվել: ՀՀ ԱԱԾ-ն հայտնում է, որ ապօրինաբար արգելափակված տարածքում գտվող զինված անձանց հանցավոր գործողությունների կասեցմանն ու խափանմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ազատ է արձակվել երկու պատանդ:

7 պատանդի մեջ է ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փողոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Կարդացեք նաև՝ Երևանում ոստիկաններ են պատանդ վերցվել (Թարմացվող)

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---