ԵՄ-ն բացառում է 2016-ին վիզաների չեղարկումը Թուրքիայի համար

ԵՄ-ն բացառում է 2016-ին վիզաների չեղարկումը Թուրքիայի համար

PanARMENIAN.Net - Եվրամիությունը բացառել է առանց մուտքի արտոնագրերի ռեժիմն Անկարայի համար 2016-ին` Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձից հետո: Այդ մասին հայտարարել է թվային տնտեսության և հասարակության գծով հանձնակատար Գյունտեր Էթինգերը:

Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են:Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը:

Ըստ նրա, սկզբից Թուրքիայի իշխանությունները պետք է կատարեն Բրյուսելի պայմանները: Մասնավորապես, պետք է օրենքի գերակայություն հաստատվի: «Այժմ մենք դա չենք տեսնում»,-ասել է եվրահանձնակատարը: Էթինգերը նաև քննադատել է վերջերս Թուրքիայում ընդունված օրենքը խորհրդարանականներին անձեռնմխելիությունից զրկելու մասին, որն, ըստ նրա, ուղղված է վերացնելու ընդդիմադիր կուսակցությունները, խաթարում է խոսքի ազատությունը: ԵՄ-ն նաև անընդունելի է համարում ապստամբությունից հետո անցկացվող զանգվածային ձերբակալությունները, հայտնում է Lenta.ru-ն Reuters- վրա հղումով:

«Պետությունը չպետք է հազարներով ազատվի անհաճո դատավորներից»,-ասել է եվրահանձնակատարը: Նա քննադատել է նաև հնարավոր վերադարձը մահապատժի կիրառմանը: «Ոչ մի պետություն չի կարող ԵՄ անդամ դառնալ, եթե մահապատիժ է կիրառում»,-ասել է նա:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զգուշացրել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները կավարտվեն, եթե Անկարան որոշի կրկին մահապատիժ սահմանել: Երկիրը, որտեղ մահապատիժ կա, չի կարող ԵՄ անդամ լինել` եթե Թուրքիան մահապատիժը վերականգնի, ապա Եվրամիությանն անդամակցելու հարցն այդ երկրի համար ինքնաբերաբար կփակվի: Այսպիսի հայտարարություն է արել ԳԴՀ կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

Զայբերտը հիշեցրել է, որ Թուրքիան պաշտոնապես համարվում է ԵՄ անդամակցության թեկնածու: «Միայն դա պարտավորեցնում է նրան հավատարիմ մնալ հիմնական իրավական և ժողովրդավարական սկզբունքներին»,-ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---