«Աերոֆլոտը» դադարեցրել է տոմսերի վաճառքը դեպի Թուրքիա

«Աերոֆլոտը» դադարեցրել է տոմսերի վաճառքը դեպի Թուրքիա

PanARMENIAN.Net - «Աերոֆլոտ» ընկերությունը հայտարարել է դեպի Թուրքիա տոմսերի վաճառքը դադարեցնելու և Մոսկվայից Ստամբուլ չվացուցակների փոփոխության մասին: «Քանի որ «Ռոսավիացիան» հուլիսի 16-ից արգելել է ՌԴ քաղաքացիների մեկնումը Թուրքիա, «Աերոֆլոտը» դադարեցնում է տոմսերի վաճառքն ու վերաձևակերպումը Ստմաբուլի և Անթալիայի ուղղությամբ»,-ասվում է ավիափոխադրողի կայքում:

ՌԴ-ից Թուրքիա տոմսերի վաճառքը կվերսկսվի «Ռոսավիացիայի» արգելքի չեղարկումից հետո: Մինչև հուլիսի 19-ը ներառյալ տոմսեր ձևակերպած ուղևորները կարող են հանձնել դրանք առանց տույժերի:

ՌԴ-ից Թուրքիա այժմ կարող են մեկնել միայն օտարերկրյա պետությունների հպատակները: Օտարերկրյա քաղաքացիների համար Թուրքիայի ուղղությամբ ավիատոմսերում թույլ են տրվում կամավոր կամ պարտադրված փոփոխություններ, հայտնում է Newsru.com-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մինչև տարեվերջ Ռուսաստանն ու Թուրքիան չեն վերականգնի չարթերային թռիչքները: Այդ մասին հայտարարել է Ռուսաաստանի Տուրօպերատորների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն: Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը մեծապես ազդել է ռուսաստանցիների այդ երկրում հանգստանալու ցանկության վրա: Պահանջարկը զգալիորեն նվազել է»,-ասել է նա:

Երկրում անվտանգության հետ կապված իրավիճակի և ՌԴ հետ ճգնաժամի պատճառով զբոսաշրջությունը Թուրքիայում մինչև ռազմական հեղաշրջման փորձն արդեն կորցրել էր հիմնական հաճախորդներին, որի հետևանքներն, ըստ փորձագետների, աղետալի կլինեն երկրի տնտեսության համար: Անհաջողությունները, որ կուտակվել են զբոսաշրջային բիզնեսում, կազդեն երկրի ամբողջ տնտեսության վրա:

Ընթերցեք նաև. ՌԴ-ն չի վերսկսի չարթերային թռիչքները դեպի Թուրքիա

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---