Վարչապետ. Իշխանությունն ամեն ինչ անում է հարցը խաղաղ կարգավորելու համար

Վարչապետ. Իշխանությունն ամեն ինչ անում է հարցը խաղաղ կարգավորելու համար

PanARMENIAN.Net - Իրավիճակը խիստ մտահոգիչ է, իշխանություններն ամեն ինչ անում են հարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար: Այդ մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ խոսելով Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի գրավված տարածքի շուրջ այս օրերին ծավալվող իրադարձություններին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

ՊՊԾ գնդի տարածքը գրաված անձանց վարչապետն անվանել է «մի խումբ զինված մարդիկ»՝ չօգտագործելով «ահաբեկիչներ» բառը:

Նա նշել է, որ վերցվել են պատանդներ, սպանվել է ոստիկանության գնդապետ, ցավակցություն է հայտնել սպանվածի հարազատներին, ընտանիքիներին:

«Այն, ինչ տեղ ունեցավ գնդում, անթույլատրելի է և դատապարտելի, որովհետև բռնությամբ անհնար է հասնել իրական փոփոխությունների: Դա վտանգավոր և անհեռանկար գործընթաց է: Իրավիճակը խիստ մտահոգիչ է, իշխանությունն ամեն ինչ անում է և անելու է՝ հասնելու հարցի խաղաղ հանգուցալուծմանը»,- ասել է նա, հայտնում է Tert.am-ը:

Հուլիսի 21-ին վաղ առավոտյան՝ ժամը 4-ի սահմաններում, ոստիկանությունը զգուշացրել է Խորենացու փողոցում հավաքված ցուցարարներին, որ հավաքը անօրինական է, և կոչ արել նրանց լքել տարածքը։ Ցուցարարները, սակայն, մնացել են տեղում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ավելի վաղ բախում էր տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, որոնք սկսել էին քարեր նետել ոստիկանների ուղղությյամբ: Ի պատասխան գազ ու լուսաձայնային նռնակներ են կիրառվել: ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի մոտակայքում տեղի ունեցող միջադեպի հետևանքով նախնական տվյալներով այս պահին տարբեր բուժհաստատություններ է դիմել 45 տուժած, որից 25-ը` ոստիկան: 02:30-ի տվյալներով, Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ դիմածների թիվը հասել է 51-ի, նրանցից 28-ը` ոստիկան:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

Ընթերցեք նաև. Ոստիկանությունը ցրել է Խորենացու փողոցում հավաքվածներին

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---