Վիեննայում ապացույցներ ունեն, որ հօգուտ Էրդողանի ցույցերը հրահրվել են Թուրքիայից

Վիեննայում ապացույցներ ունեն, որ հօգուտ Էրդողանի ցույցերը հրահրվել են Թուրքիայից

PanARMENIAN.Net - Ավստրիան կանչել է Թուրքիայի դեպանին ԱԳՆ երկրում հօգուտ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տեղի ունեցած ցույցերից հետո: Այդ մասին հայտնել է Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը, հայտնում է ՌԲԿ-ն Reuters-ի վրա հղումով:

Նա պատմել է, որ դեսպանին առաջարկվել է պարզաբանել` արդյոք թուրքական իշխանություններն են հորդորել հազարավոր մարդկանց Ավստրիայում դուրս գալ փողոց վերջին օրերին` սատարելով Էրդողանին պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո:

«Մենք ապացույցներ ունենք, որ «հօգուտ» Էրդողանի ցույցերը, որոնք կազմակերպվել էին Վիեննայում, նախաձեռնվել են անմիջապես Թուրքիայից»,-ասել է նախարարը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Anadolu գործակալությունը, հազարավոր մարդիկ Եվրոպայում, Ամերիկայում, Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում և Ասիայում դուրս են եկել փողոց` բողոքելով Թուրքիայում պետական հեղաշրջման դեմ: Հայտարարեվլ էր, որ Վիեննայում ակցիային մասնակցել է մոտ 6.000 մարդ:

Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են:Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը:

Ընթերցեք նաև. Ռուսաստանը զգուշացրել է Թուրքիայի իշխանություններին պատրաստվող հեղաշրջման մասին

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---