ՌԴ ԱԳՆ. Եթե Թուրքիան Ղարաբաղի մասով կառուցողական ասելիք ունի՝ խնդիր չկա

ՌԴ ԱԳՆ. Եթե Թուրքիան Ղարաբաղի մասով կառուցողական  ասելիք ունի՝ խնդիր չկա

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարություն է արել Թուրքիայի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին մասնակցելու հավանականության վերաբերյալ:

«Ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաև այլ հակամարտությունների, Թուրքիայի (և ոչ միայն) միանալու հարցը կարելի է դիտարկել միայն այդ տեսանկյունից՝ որպես կառուցողական համագործակցություն», - ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Մոսկվան որևէ խնդիր չի տեսնի Անկարայի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին միանալուն, պայմանով, որ Թուրքիան կամ նրա պաշտոնական ղեկավարությունն ինչ-որ դրական բան կարող է բերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթաց:

Ղարաբաղյան հակամարտության բանակցություններն ընթանում են Մինսկի խմբի ձևաչափով, որի համանախագահներն են ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Մինսկի խմբի մեջ են մտնում նաև Թուրքիան, Իտալիան, Ֆինլանդիան, Բելառուսը, Շվեդիան, Գերմանիան,Հայաստանը և Ադրբեջանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---