ԶԼՄ-ներ. Եվրախորհրդարանը դեմ կքվեարկի Թուրքիայի հետ վիզային ռեժիմի չեղարկմանը

ԶԼՄ-ներ. Եվրախորհրդարանը դեմ կքվեարկի Թուրքիայի հետ վիզային ռեժիմի չեղարկմանը

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը 2015-ի սեպտեմբերին, ինչպես ակնկալվում է, դեմ կքվեարկի Թուրքիային առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի տրամադրմանը` պետական հեղաշրջման փորձից հետո այդ երկրի իշխանությունների գործողությունների պատճառով:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արտակարգ դրություն է հայտարարել երկրում, կապված պետական հեղաշրջման փորձի հետ` «առավել արդյունավետ ու արագ քայլեր ձեռնարկելու համար քաղաքացիների իրավունքներն ու ազատություններն ապահովելու ուղղությամբ»: Բախումներում զոհվել է 246մարդ, չհաշված խռովության մասնակիցներին: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը: Հեղաշրջման փորձից հետո մոտ 7,5 հազար մարդ է ձերբակալվել, նրանցից 600-ն արդեն կալանավորվել է:

«Շատ մեծ հավանականությամբ Եվրախորհրդարանը դեմ կքվեարկի Թուրքիային առանց b>մուտքի արտոնագրերի ռեժիմի տրամադրմանը»,-ասել է գործակալության զրուցակիցը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ներքին գործերի, միգրացիայի և քաղաքացիության գծով եվրահանձնակատար Դիմիտրոս Ավրամոպուլոսն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան նախկինի պես դեռ պետք է 5 պայման կատարի, որոնք անհրաժեշտ են վիզային ռեժիմի չեղարկման համար Շենգենի գոտի կարճատև այցելությունների ժամանակ: Վիզաների չեղարկման համար Թուրքիան պետք է 72 պայման կատարի:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրամիությունը բացառել է առանց մուտքի արտոնագրերի ռեժիմն Անկարայի համար 2016-ին` Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձից հետո: Այդ մասին հայտարարել է թվային տնտեսության և հասարակության գծով հանձնակատար Գյունտեր Էթինգերը: «Պետությունը չպետք է հազարներով ազատվի անհաճո դատավորներից»,-ասել է եվրահանձնակատարը: Նա քննադատել է նաև հնարավոր վերադարձը մահապատժի կիրառմանը: «Ոչ մի պետություն չի կարող ԵՄ անդամ դառնալ, եթե մահապատիժ է կիրառում»,-ասել է նա:

Ընթերցեք նաև. Էրդողան. Զոհվել է 246 մարդ, չհաշված հեղաշրջման մասնակիցներին

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---