«Սասնա ծռերը» պատանդներին ազատ կարձակեն մամուլի կետ բացելու դիմաց. 2-ն արդեն ազատվել են

«Սասնա ծռերը» պատանդներին ազատ կարձակեն մամուլի կետ բացելու դիմաց. 2-ն արդեն ազատվել են

PanARMENIAN.Net - Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ «Սասնա ծռեր» խմբի անդամներին է հանդիպել ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը` որոշում է կայացվել ազատ արձակել պատանդներին՝ պայմանով, որ ստեղծվելու է մամուլի կետ: Այդ մասին հայտարարել է «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը, հայտնում է ԳԱԼԱ-ն:

«Երեկոյան լրացուցիչ քննարկելով, որոշեցինք որպես բարի կամքի լրացուցիչ դրսևորում առաջ քայլ կատարել և նախապես, մինչ մամուլի կետի ստեղծումը ազատ արձակել երկու երիտասարդ ոստիկանների: Հիմա այդ արարողությունը կատարվում է պարոն Բալասանյանի ներկայությամբ: Որոշվել է, որ կետի տեղակայման հարցը թողնում ենք Բալասանյանի իրավասությանը: Մամուլին կանչում ենք հետևյալ սկզբունքով. մենք պայմանավորվում ենք մամուլի միջոցների հետ, իրենք գալիս են, վարչախմբի կողմը ապահովում է նրանց ազատ ելումուտը:

Հերթապահությունը առաջարկում ենք շուրջօրյա: Օգտվելով առիթից, առաջինը ԳԱԼԱ-ին ենք առաջարկում, որ այստեղ այդ կետը ստեղծեն:

Երկու ոստիկաններին, հիմա ենք ազատ արձակում, մյուս երկուսին՝ գեներալին և գնդապետին՝ մամուլի կետը բացելու պահին»,-ԳԱԼԱ-ին է փոխանցել Վարուժան Ավետիսյանը:

Ավելի ուշ Վիտալի Բալասանյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասել է, որ շարքային երկու ոստիկանն առանց որևէ պայմանի ազատ են արձակվել ՊՊԾ գնդի տարածքից:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---