Թուրքիայի կառավարությունը հրապարակել է արտակարգ դրության շրջանակում իրականացվող միջոցառումների ցանկը

Թուրքիայի կառավարությունը հրապարակել է արտակարգ դրության շրջանակում իրականացվող միջոցառումների ցանկը

PanARMENIAN.Net - Հուլիսի 23-ին հրապարակվել է Թուրքիայի կառավարության որոշումն արտակարգ դրության շրջանակում ձեռնարկվող միջոցների մասին: Ըստ որոշման, ձերբակալությունն արտակարգ դրության ընթացքում չի կարող գերազանցել 30 օրը, այդ ժամկետում ներառված չէ մինչև մոտակա դատարանը փոխադրման ժամկետը:

Դադարեցվել է առողջապահության ոլորտի 35 օբյեկտի գործունեություն, փակվել է 1043 մասնավոր կրթական հաստատություն, մասնավոր հանրակացարան և պանսիոն, 1229 ընկերակցություններ և հիմնադրամներ, 19 արհմիություն, դաշնություն ու կոնֆեդերացիա, 15 բուհ, որոնք ֆինանսավորվում են հիմնադրամների կողմից:

Այն պետծառայողները, որոնք որևէ կապ են ունեցել կամ անդամակցել են ահաբեկչական կազմակերպություններին կամ խմբավորումներին, կզրկվեն աշխատանքից և երբեք չեն ընդունվի պետական ծառայության, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արտակարգ դրություն է հայտարարել երկրում, կապված պետական հեղաշրջման փորձի հետ` «առավել արդյունավետ ու արագ քայլեր ձեռնարկելու համար քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ապահովելու ուղղությամբ»:

Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են:Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը:

Ընթերցեք նաև. Էրդողան. Զոհվել է 246 մարդ, չհաշված հեղաշրջման մասնակիցներին

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---