Բալայանը՝ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հարցում Թուրքիայի մասնակցության մասին. «Թող հեռու մնան»

Բալայանը՝   ՀՀ և  Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հարցում Թուրքիայի մասնակցության մասին. «Թող հեռու մնան»

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն երկրում կատարված ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո հրավիրված առաջին ասուլիսի ժամանակ խոսել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման մասին:

Ըստ թուրքական Anadolu պետական լրատվական գործակալության` Չավուշօղլուն հայտարարել է, որ իր բնորոշմամբ գյուլենականների հրահրած հեղաշրջման փորձից առաջ Ադրբեջան կատարած այցի գլխավոր թեմաներից մեկը եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման խնդիրը, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրք բարձրաստիճան դիվանագետը շեշտել է, որ այս թեմայով հանդիպումներ է ունեցել Ադրբեջանում` ավելացնելով սակայն, որ Հայաստանի հետ որևէ շփում չի ունեցել: Թուրք նախարարը չի զլացել ևս մեկ անգամ հիշեցնել Ադրբեջանին ցուցաբերվող Թուրքիայի աջակցության մասին:

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում Թուրքիայի մասնակցությանն անդրադառնալով՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանը Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում Թուրքիայի միջամտության կարիքը չունի:

Նրա խոսքով, եթե Թուրքիան ցանկանում է այդ հարցում օգտակար լինել, «ապա պետք է հեռու մնա»:

Արպիլին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում քառորյա ռազմական գործողությունների օրերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քաջալերել էր Ադրբեջանին՝ խոստանալով աջակցել ղարաբաղյան հարցում:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---