ՊՊԾ գնդում ևս 2 վիրավոր կա, Խորենացի փողոցը դատարկ է

ՊՊԾ գնդում ևս 2 վիրավոր կա, Խորենացի փողոցը դատարկ է

PanARMENIAN.Net - ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը:Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը: Ըստ նրա, երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց:

Այս պահին հրաձգությունը դադարել է և ընթանում են բանակցություններ՝ զինված անձանց հանձնվելու գործընթացը ավարտին հասցնելու համար:

03:17 Գնդի տարածքից բերման ենթարկվածների, վիրավորվելու պատճառով հանձնվածների և «Սասնա ծռերի» քանակի մասին տվյալները համադրելով կարելի է ենթադրել, որ գնդի տարածքում այժմ կա 24-25 մարդ, որոնցից 3-ը վիրավոր են:

03:00 Ոստիկանները պահանջել են լրագրողներից հեռանալ Խորենացի փողոցից:

02:50 Իրավապահների տվյալներով՝ զինված խմբի ևս երկու վիրավոր անդամ գտնվում են ՊՊԾ գնդի տարածքում, գրում է ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը: Իր խոսքերով, բանակցություններ են ընթանում. իրավապահները փորձում են համոզել, որ նրանց նույնպես բուժօգնություն ցուցաբերվի, բայց վիրավորների ընկերները մերժում են:

02:49 Բերման է ենթարկվել նաև «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն ու այլ քաղաքացիներ:

02:40 Պավել Մանուկյանն ու իր որդին վիրահատվել են. նրանց կյանքին վտանգ չի սպառնում, գրում է Aysor.am-ը` հղում անելով ոստիկանությանը:

02:21 Խորենացի փողոցից մի քանի քաղաքացու բերման ենթարկեցին: Տարածք է ժամանել ՀՀ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

02:13 Ոստիկանները գնդի տարածքից դուրս են բերել 4 զինյալ: Խմբի ևս 2 անդամ վիրավորվել էին հուլիսի լույս 26-ին: Ոստիկանության տվյալներով, հուլիսի 17-ին գնդի տարածք էր մտել 30 մարդ:

02:10 Ըստ «Սասնա ծռեր» խմբի հաղորդագրության, վիրավորվել են Պավել Մանուկյանը, Արամ Մանուկյանը, Գևորգ Իրիցյանը և հավանաբար խմբի այլ անդամներ: Ոստիկանները, խմբի ձևակերպմամբ, առևանգել են Պավելին,Արամին, Գագիկ Եղիազարյանին և խմբի ևս մեկ անդամի:

Ավելի վաղ Ահարոնյանը հայտնել էր, որ ժամը 23:00-ի սահմաններում ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերը» կրակ են բացել և անկանոն կրակահերթեր արձակել տարբեր ուղղություններով՝ «վտանգելով նշված վայրում ծառայություն իրականացնող իրավապահների և տարածքի բնակիչների անվտանգությունը»:

ՊՊԾ գունդը գրավածները կամ նրանց աջակիցներն ոստիկանության պաշտոնյայի խոսքերը որևէ կերպ չեն մեկնաբանել:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---