Բժիշկ. Պավել Մանուկյանի որդին ինքնուրույն է շնչում, հոր վիճակը ծանր է27 հուլիսի 2016 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Հայր և որդի Պավել և Արամ Մանուկյանների վիճակը գնահատվում է ծանր, իսկ վիրավորված ոստիկանի վիճակը` միջին: Այս մասին լրագրողներին հայտնել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի ղեկավար Հարություն Մանգոյանը: Ըստ Մանգոյանի՝ Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի մոտ դրական փոփոխություններ կան. մեկ ժամ առաջ անջատվել է արհեստական շնչառության սարքը, ունի պարզ գիտակցություն, գրում է Tert.am-ը: Իսկ Պավլիկ Մանուկյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր, նա շնչում է արհեստական շնչառական ապարատի օգնությամբ: Մանուկյանն ունի փափուկ հյուսվածքների հրազենային վնասվածքներ, սակայն նա, ըստ բժշկի, դեռ երկար կմնա արհեստական շնչառության սարքին միացված: Հարցին՝ նրա կյանքին վտանգ սպառնո՞ւմ է, Հարություն Մանգոյանն ասել է, որ եթե վերակենդանացման բաժանմունքում է, ուրեմն սպառնում է: Իսկ հարցին հնարավոր է Պավլիկ Մանուկյանին նոր վիրահատության ենթարկեն, պատասխանել է. «Հուսով ենք, որ ոչ»: Հուլիսի լույս 27-ի գիշերը ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Դրանից առաջ տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Ավելի ուշ, «Սասնա ծռեր» խումբը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հուլիսի լույս 27-ի գիշերը Ոստիկանությունն առաջինն է կրակ բացել խմբի անդամների ուղղությամբ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով |