Իսպանական Ալիկանտե քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը28 հուլիսի 2016 - 20:03 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ին Իսպանիայի Ալիկանտե քաղաքի քաղաքային խորհուրդը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն, քաղաքային խորհուրդում տեղի ունեցած քննարկումների ընթացում ելույթներով հանդես եկան այնտեղ ներկայացված բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր իրենց խոսքում կարևորեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, դրա կանխարգելիչ նշանակությունը: Մասնավորապես, «Կոմպրոմիս» քաղաքական խմբակցության ներկայացուցիչն իր խոսքում նշեց, որ խիստ կարևոր է մոռացության չմատնել հայերի դեմ կատարված ոճրագործությունը հատկապես այսօր, հաշվի առնելով, որ այն վայրերում, որտեղ իրականացվել է Հայոց ցեղասպանությունը, այժմ զանգվածային կերպով խախտվում են մարդու իրավունքներն ու վտանգվում հազարավոր մարդկանց կյանքեր: Քվեարկությանը մասնակից քաղաքական ուժերի գերակշիռ մեծամասնությունը (PSOE, GUANYAR, COMPROMIS կուսակցությունները) քվեարկեց հօգուտ ինստիտուցիոնալ հայտարարության ընդունման: Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հայտը ներկայացվել էր Ալիկանտեի «Հայաստան» ասոցացիայի կողմից: Իսպանիայի տասնյակ քաղաքների և տարածաշրջանների տեղական ինքնակառավարման մարմիններ ճանաչել են Հայոց ցեսասպանության փաստը: Երկիրը պետական մակարդակով համապատասխան բանաձև, սակայն, չի ընդունել: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |