ՀՀ ԶՈՒ զինծառայողներն ԱՄՆ-ում սերժանտական դասընթացների կմասնակցեն

ՀՀ ԶՈՒ զինծառայողներն ԱՄՆ-ում սերժանտական դասընթացների կմասնակցեն

PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈՒ 25 զինծառայողներից բաղկացած «Փյունիկ» խորհրդանշական անունը կրող դասակը ԱՄՆ Կանզաս նահանգում կմասնակցի սերժանտական վերապատրաստության դասընթացին:

Դասընթացի առաջին երկու փուլերն անցկացվել են Հայաստանում: Երրորդ` ավարտական փուլի ընթացքում՝ Կանզասի Ազգային Գվարդիայի հրահանգիչների կողմից անցկացվող երկշաբաթյա վերապատրաստության դասընթացի շրջանակում, հայ զինծառայողները կամրապնդեն սերժանտական պարտականությունների իմացության, փոքր ստորաբաժանումների ղեկավարման, սերժանտ-սպա հարաբերությունների վերաբերյալ իրենց գիտելիքները:

«Փյունիկ» խորհրդանշական դասակի կազմում ընդգրկված զինծառայողները կծանոթանան նաև ԱՄՆ զինված ուժերի սերժանտների պատրաստության ծրագրերին:

«Փյունիկ» դասակում ընգրկված են ՀՀ ԶՈՒ արհեստավարժ և բարձր առաջադիմություն ցուցաբերած սերժանտները, որոնց մասնագիտական հմտությունները և կարողությունները Երևանում անցկացված դասընթացի ընթացքում գնահատել են նաև Կանզասի Ազգային Գվարդիայի հրահանգիչները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---