Ծանրորդ Սոնա Պողոսյանը 10-րդն է Օլիմպիական խաղերում. Միրզոյանը վնասվածք է ստացել

Ծանրորդ Սոնա Պողոսյանը 10-րդն է Օլիմպիական խաղերում. Միրզոյանը վնասվածք է ստացել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ին ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Սոնա Պողոսյանը` ընդհանուր հաշվարկով զբաղեցրեց 10-րդ տեղը:

Կանանց 75 կգ քաշային կարգում Պողոսյանը հանդես եկավ B ենթախմբում: Երկամարտի 223 կգ արդյունքով ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց 10-րդ տեղը:

Այս քաշային կարգում Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ Կորեայի Դեմոկրատական Հանրապետության ներկայացուցիչը, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

Ծանրամարտի` Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը գոհ է Սոնա Պողոսյանի ելույթից Օլիմպիական խաղերում։

«Ծանրամարտում կա նման բան, եթե 6 մոտեցումից 5-ը բարձրացնում են, ապա դա լավ արդյունք է։ Սոնան մինչ այս մասնակցեց երիտասարդների աշխարհի առաջնությանը` 69 կգ քաշային կարգում, այդ իսկ պատճառով պոկում վարժությունը լիարժեք չկարողացավ կատարել։ Հրում վարժությունում Սոնան գերազանցեց իր լավագույն արդյունքը։ Նա խոստումնալից մարզուհի է և եթե շարունակի նույն ոգով, ապա մեծ ապագա կունենա»,- asel 1 գլխավոր մարզիչը։

Նույն օրը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից, 85 կգ քաշային ծանրորդ Առաքել Միրզոյանը` պոկում վարժության ժամանակ ստացած ոտնաթաթի վնասվածքի պատճառով չշարունակեց պայքարը:

Պոկում վարժության ժամանակ Միրզոյանը նախ մոտեցավ 158 կգ-ի, սակայն չբարձրացրեց: Երկրորդ մոտեցմանը նա կարողացավ գլխավերևում պահել ծանրաձողը, բայց երրորդ մոտեցում չկատարեց, քանի որ վնասել էր ոտնաթաթը: Միրզոյանը` ոտնաթաթի վնասվածքի պատճառով չշարունակեց հետագա պայքարը:

Տղամարդկանց 85 կգ քաշային կարգի A ենթախմբին մասնակցում էին 11 ծանրորդներ:

Օգոստոսի 11-ին 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի 69 կգ քաշային կին ծանրորդների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Նազիկ Ավդալյանը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 103 կգ, այնուհետև, չկարողացավ բարձրացնել 107 կգ, իսկ երրորդ մոտեցմամբ բարձրացրեց 107 կգ։

Հրում վարժությունը Ավդալյանը սկսեց` 130 կգ ծանրաձողը բարձրացնելով։ Երկրորդ և երրորդ մոտեցումների ժամանակ Ավդալյանը բարձրացրեց 133 կգ և 135 կգ։ Վերջին մոտեցման ժամանակ ծանրաձողը գլխավերևում թեքվեց, ինչն անխուսափելիորեն պետք է բերեր ձախողման, սակայն մարզուհին «երկաթյա կամք» դրսևորեց և մեծ ուժ և ջանք գործադրելով արդյունքում կարողացավ հավասարակշռել այն և պահել գլխավերևում:

Երկամարտի 242 կգ արդյունքով` մարզիկը զբաղեցրեց 5-րդ տեղը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---