ՄԻՊ-ի ներկայացուցիչների չհայտարարված այցերը՝ ՔԿՀ-ներ

ՄԻՊ-ի ներկայացուցիչների չհայտարարված այցերը՝ ՔԿՀ-ներ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ին ՀՀ մարդու իրավուքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «ԵրևանԿենտրոն» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ:

Այցի շրջանակում տեղի են ունեցել առանձնազրույցներ քրեակատարողական հիմնարկներում պահվող Կարո Եղնուկյանի, Արմեն Մարտիրոսյանի, Անդրիաս Ղուկասյանի, Դավիթ Սանասարյանի, Արթուր Սարգսյանի, Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի դիմումով՝ Տիգրան Մարգարյանի, ինչպես նաև ազատությունից զրկված մի շարք այլ անձանց հետ:

Չհայտարարված այցելությունների շրջանակներում ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև համապատասխան փաստաթղթեր, տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը:

«Առանձնազրույցների և ուսումնասիրությունների արդյունքներով համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ արդարադատության նախարարություն և քրեական հետապնդում իրականացնող մարմիններին: Այսուհետ ևս, քրեակատարողական հիմնարկներ և ազատությունից զրկման մյուս վայրեր իրականացվող չհայտարարված այցելությունները կրելու են շարունակական բնույթ», - ասվում է ՄԻՊ հայտարարությունում:

Օգոստոսի 9-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն իրականացվող մշտադիտարկումների շրջանակում օգոստոսի 9-ին այցելություններ են իրականացրել «Նուբարաշեն», «Հրազդան», «Սևան» քրեակատարողական հիմնարկներ:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի են ունեցել առանձնազրույցներ Արմեն Մարտիրոսյանի, Անդրիաս Ղուկասյանի, Դավիթ Սանասարյանի, Գագիկ Իրիցյանի և Մհեր Մազմանյանի հետ, ինչպես նաև ուսումնասիրվել են «Սասնա ծռերից» Արայիկ և Արարատ Խանդոյանների վերաբերյալ բժշկական փաստաթղթերը:

Կարդացեք նաև՝ Սանասարյան. ՔԿՀ-ում բարեխիղճ ու քաղաքակիրթ վերաբերմունք է իմ հանդեպ

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---