ՌԴ ՊՆ փոխղեկավար. ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանը կայունության երաշխիք է Կովկասում

ՌԴ ՊՆ փոխղեկավար. ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանը կայունության երաշխիք է Կովկասում

PanARMENIAN.Net - ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանը կայունության երաշխիք է Կովկասի տարածաշրջանում: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«102-րդ ռուսական ռազմակայանի հաջող գործունեությունը մեր դաշնակցային հարաբերությունների մակարդակի ցուցիչն է»,-ասել է Անտոնովը: Նա հավելել է, որ ակտիվորեն աշխատում է ռուս-հայկական միջպետական հանձնաժողովը, որը զբաղվում է ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի հարցերով:

Փոխնախարարը հավելել է, որ «հաջողությամբ իրականացվում է ՌԴ և ՀՀ ՊՆ համատեղ աշխատանքի 2016 թ. պլանը»: Նշվել է, որ այն ներառում է ավելի քան 40 միջոցառում, որից 25-ն արդեն իրականացվել է:

Անտոնովը հավելել է, որ օգոստոսի 16-ին ՌԴ և ՀՀ ՊՆ ղեկավարներ Սերգեյ Շոյգուի և Սեյրան Օհանյանի հանդիպմանը քննարկվել է ՀՀ ԶՈւ համար կադրերի պատրաստման հարցը: «Այժմ ՌԴ ՊՆ 24 բուհերում ուսանում է 203 հայ զինծառայող անհատույց հիմունքներով: Բոլորը ստանում են որակյալ կրթություն: Այս տարի կընդունվի ևս 211 մարդ»,-ասել է Անտոնովը:

Նշվել է, որ ընթացիկ տարում երկու երկրների ԶՈւ ստորաբաժանումները մասնակցելու են ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2016» խաղաղապահ ուժերի զորավարժություններին և ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժություններին, որոնք կանցնեն Բելառուսում և Ռուսաստանում:

«Հայկական թիմերը բարձր մասնագիտական ունակությունները ցույց են տվել վերջերս ավարտված Բանակային միջազգային խաղերում: Անտոնովը հայտնել է, որ Շոյգուն անձամբ է հրավիրել ՀՀ ՊՆ ղեկավարին ԱՊՀ անդամ երկրների ՊՆ ղեկավարների խորհրդի նիստին, որը կայանալու է նոյեմբերին Մոսկվայում, ինչպես նաև որպես հյուր` «Բանակ-2016» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին:

Օգոստոսի 16-ին Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը, որն անցկացվել է ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ներքո: Սեյրան Օհանյանը տեղեկացրել է, որ հարցերի մի մասը կապված էին կոալիցիոն ռազմարդյունաբերության զարգացման ու ռազմատեխնիկական արդյունավետության բարձրացման, ՀԱՊԿ անդամ պետությունների միջև ռազմական համագործակցության կատարելագործման, հակաօդային պաշտպանության հետ։

ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է նաև, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերին Երևանում:

ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի, Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար Իմանգալի Տասմագամբետովի, Ղրղզական հանրապետության ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Ռաիմբերդի Դույշենբիևի, Տաջիկստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, գնդապետ Աբդուլխոշիմ Գուլոմզոդայի, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի, Բելառուսի հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենենատ Անդրեյ Ռայկովի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած պատվիրակությունները:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---