Կաթոլիկ միաբանները Հալեպում 3 ամառային ճամբար են բացել երեխաների համար

Կաթոլիկ միաբանները Հալեպում 3 ամառային ճամբար են բացել երեխաների համար

PanARMENIAN.Net - Հալեպի հարավային շրջաններում կաթոլիկ միաբանները 3 ամառային ճամբար են բացել երեխաների և դեռահասների համար, որտեղ ընդգրկված է զինված հակամարտությունից տուժած ավելի քան 700 երեխա:

Հալեպում սալեսիան միաբանության թեմի քահանա Պիեռ Ջաբլոյանը հայտնել է, որ ամառային ճամբարները բացվել են հուլիսի ավարտին Կրակովում տեղի ունեցած երիտասարդության համաշխարհային օրերից հետո: Հալեպից կամավորների ներկայացուցիչը վկայությամբ էր հանդես եկել Կրակովում և կարճ ընդունելության արժանացել Հռոմի պապի մոտ:

«Երբ Ռանդը խոսում էր Պապի հետ, մենք զգում էինք, որ մեր ձայնը հասանելի է աշխարհին»,-ասել է քահանան: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը լուսանկար էր մակագրել Հալեպի երեխաների համար, ինչը մեծ անակնկալ էր մեզ համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հուլիսի վերջում Ռուսաստանը և Սիրիայի կառավարությունը լայնածավալ հումանիտար գործողություն են մեկնարկել Հալեպում: Նրանք միջանցք են բացել, որով քաղաքից կարող են դուրս գալ խաղաղ բնակիչներն ու զենքը վայր դրած գրոհայինները: Նախագահ Ասադը համաներում է խոստացել այն զինյալներին, որոնք 3 ամսվա ընթացքում վայր կդնեն զենքը:

Ահաբեկիչներն իրենց հերթին հաշվեհարդարի սպառնալիքով արգելում են քաղաքացիներին հեռանալ դեպի կառավարության կողմից վերահսկվող շրջաններ:

Ընթերցեք նաև. Հալեպը՝ պատերազմից առաջ ու հիմա՝ լուսանկարներում

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---