ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են հայ-ադրբեջանական սահմանը հատած Աղեկյանին

ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են հայ-ադրբեջանական սահմանը հատած Աղեկյանին

PanARMENIAN.Net - Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները օգոստոսի 17-ին Նախիջևանում այցելել են հայ-ադրբեջանական սահմանը հատած, Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ Հենրիկ Աղեկյանին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

ԿԽՄԿ Հայաստանի պատվիրակության լրատվական բաժնի աշխատակից Իռեն Ալոյանը տեղեկացրել է, որ կոմիտեն իր մանդատի համաձայն Աղեկյանին տրամադրել է ընտանեական բնույթի տեղեկատվություն փոխանակելու հնարավորություն:

Ադրբեջանի գերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովը օգոստոսի 13-ին հայտնեց, որ օգոստոսի 7-ին ադրբեջանցի զինծառայողները հայ-ադրբեջանական սահմանին՝ դեպի Նախիջևան տանող ճանապարհին, Սադարակի հատվածում, Հայաստանի քաղաքացի են ձերբակալել։ Հանձաժողովը նաև տեղեկացրեց, որ այդ մասին տեղեկացրել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---