8-ամյա ընդմիջումից հետո Metallica-ն նոր ալբոմ կթողարկի19 օգոստոսի 2016 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Metallica խումբը հայտարարել է նոր ալբոմ թողարկելու մասին: Խմբի պաշտոնական կայքում ասվում է, որ ալբոմը վաճառքում կլինի նոյեմբերի 18-ից: Hardwired... To Self-Destruct ալբոմն առաջինը կլինի 8-ամյա ընդմիջումից հետո: «Մենք գիտենք, որ դա շատ ժամանակ զբաղեցրեց, սակայն, այժմ կարող ենք հպարտորեն ձեզ ներկայացնել Metallica-ի երկար սպասված ալբոմը»,-ասվում է խմբի պաշտոնական կայքում: Metallica-ն նաև ներկայացրել է Hardwired երգի տեսահոլովակը: Ալբոմը կթողարկվի 2 խտասկավառակով, հնչողության ընդհանուր տևողությունը մոտ 80 րոպե է: Hardwired... To Self-Destruct-ը կթողարկվի վինիլով, CD, այն նաև հնարավոր կլինի ներբեռնել հավելվածների միջոցով: Բացի այդ, Metallica-ի երկրպագուներն առանձին ձայնասկավառակ կթողարկեն լավագույն ռիֆերով, որոնք նոր ալբոմի հիմքում են, հայտնում է «Դոժդը»: Metallica-ն հիմնվել է 1981-ին և համարվում է թրեշ-մեթալ ոճի առանցքային խմբերից մեկը: Խմբի ալբոմները վաճառվել են ավելի քան 100 մլն տպաքանակով ամբողջ աշխարհում: Վերջին «Death Magnetic»-ը 2008-ին կրկնակի անգամ պլատինե է ճանաչվել: Photo. AFP/Theo Wargo Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |