Կիրո Մանոյան. Բանակցություններում կարեւորը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշտումն է23 ապրիլի 2007 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններում խոսքը գնում է ոչ թե վերջնական խաղաղ պայմանագրի մասին, այլ կարգավորման սկզբունքների մասին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա նշել է, որ միայն բոլոր սկզբունքների համաձայնեցումից հետո, որոնցից հիմնականը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է, հնարավոր է իրավաբանական փաստաթղթի նախապատրաստում: Միեւնույն ժամանակ Կ.Մանոյանը նշել է, որ ներկայումս լուրջ հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի բնակեցումն է: «Սակայն մինչ ԼՂՀ կարգավիճակի եւ սահմանների որոշումը դեռեւս վաղ է խոսել կոնկրետ ինչ-որ բանի մասին: Մենք չենք ցանկանում, որ ստացվի այնպես, որ մարդիկ կրկին հայտնվեն փախստականների վիճակում»,-ընդգծել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավարը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |