Փաստաբան. ՌԴ-ՀՀ գազատարի պայթեցման փորձի գործում «Իսլամական պետության» հետք է հայտնվել

Փաստաբան. ՌԴ-ՀՀ գազատարի պայթեցման փորձի գործում «Իսլամական պետության» հետք է հայտնվել

PanARMENIAN.Net - Վրաստանում դեպի Հայաստան տանող ռուսական գազատարի պայթեցման փորձի համար մեղադրվող կասկածյալներից մեկի փաստաբան Մայա Չրելաշվիլին հայտնել է լրագրողներին, որ գործի նյութերում կա իր պաշտպանյալի լուսանկարը «Իսլամական պետության» խմբավորման դրոշի ֆոնին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

5 մեղադրյալներից միայն մեկն է ընդունում իր մեղքը` Բեկա Բեկաուրին, որն այժմ հիվանդանոցում է: Ըստ Պետանվտանգության ծառայության, Բեկաուրին վիրավորվել է ձերբակալության ժամանակ, սակայն նրա մերձավորներն ու հարազատները չեն հավատում դրան:

«Գործի նյութերում գրառում կա այն մասին, որ նրանք կարող են վահաբիզմի հետևորդներ լինել: Ինքը Բեկաուրին ժխտում է դա: Գործում կա Բեկաուրիի և այլոց լուսանկարը տարբեր դրոշների ֆոնին, որոնց թվում կա նաև «Իսլամական պետության» խմբավորման դրոշը: Լուսանկարը նա տեղադրել էր իր ֆեյսբուքյան էջում»,-հայտարարել է Չրելաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում:

Ըստ փաստաբանի, Բեկաուրին պնդում է, որ առգրվված զենքն իր սեփականությունն է:

Օգոստոսի 22-ին Ռուսաստան-Հայաստան գազամուղը պայթեցնելու փորձ կազմակերպելու մեղադրանքով 7 անձ է ձերբակալվել: Այդ մասին հայտնել է Վրաստանի Պետանվտանգությունը: Ձերբակալվածների թվում է Փոթի քաղաքի պարեկային ոստիկանության աշխատակից Լեվան Մամպորիան: Վրաստանի անվտանգության ծառայությունները հայտնել էին, որ վերջինս հաճախ էր լինում Ուկրաինայում, ինչը ձախողված ահաբեկչության պատվիրատուների՝ Ուկրաինայում գտնվելու վերաբերյալ ենթադրությունների տեղիք էր տվել:

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն չի բացառել նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի հնարավոր առնչությունը Ռուսաստանից Հայաստան գազամուղի պայթեցման անհաջող փորձին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---